Արևելյան գործընկերության գագաթաժողովը «բոյկոտած» Լուկաշենկոյի պաստառն է պարզվել եվրահանձնաժողովի դիմաց

11111111111111

Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի շրջանակներում ԵՄ մայրաքաղաք են ժամանել ԱլԳ վեց երկրների ղեկավարները՝ բացառությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Դեռևս օրեր առաջ երկրի արտգործնախարարությունից հայտնեցին, որ Լուկաշենկոն չի մասնակցի ԱլԳ գագաթաժողովին և պատվիրակությունը կգլխավորի երկրի արտգործնախարարը:

Նշենք, որ փաստը անտարբեր չի թողել ակտիվիստներին, ովքեր հակառուսական և հակաբելառուսական բովանդակությամբ պաստառներ են պարզել եվրոպական հանձնաժողովի շենքի դիմաց: Ցուցարարները Լուկաշենկոյին պատկերել են որպես Պուտինի խամաճիկ, իսկ ռուս-թուրքական բարեկամությունը՝ որպես արյունոտ գործարք:

Ծաղրող պաստառներից մեկում Պուտինի ձեռքին Երրորդ ռեյխի զինանշանն է, որը ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան համեմատել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության զինանշանի հետ:

 

2222222222222 77777777777777 6666666666666 55555555555555 4444444444444 3333333333333333

Արմենուհի Վարդանյան

Բրյուսել

Դիտվել է՝