«Ցանկանում եմ, որ աշխարհում բոլորը կարողանան ընտրության հնարավորություն ունենալ, բոլոր ազգերը, բոլոր պետությունները». Էստոնիայի նախագահ

image

Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին ընդառաջ անդամ երկրների լրագրողական պատվիրակությունների հետ Բրյուսելում հանդիպեց Էստոնիայի նախագահը։ Հիշեցնենք, որ ԵՄ-ում նախագահությունը ստանձնել է Էստոնիան:

Կերստի Կալյուլայդին ընդգծեց, որ ԱլԳ-ն միշտ էլ առաջնահերթություն է եղել Էստոնիայի համար: Որպես ԵՄ նախագահությունը ստանձնած երկիր, օրակարգում շարունակում է գերակա մնալ համագործակցությունը 6 գործընկեր երկրների հետ  եւ գագաթաժողովը կարևոր քայլ է՝ առաջ տանելու ԵՄ հարևանության քաղաքականությունը, ասաց Կերստին Կալյուլայդին:

Էստոնիայի փորձը օրինակ  կարող է հանդիսանալ շատ երկրների համար, եւ խնդիրն ամենևին  արտաքին քաղաքական ուղղությունները չեն,  այլ արժեքային համակարգը, որը նախընտրում է այս կամ այն երկիրը,- ասաց Կալյուլայդին:

 «Այո, 50 տարի մենք չէինք կարող միանալ մեր իրական գործընկերներին, բայց հիմա մենք անում ենք դա,   եւ ես ցանկանում եմ, որ աշխարհում բոլորը կարողանան ընտրության հնարավորություն ունենալ, բոլոր ազգերը, բոլոր պետությունները»,-հայտարարեց Կերստի Կալյուլայդին:

Արմենուհի Վարդանյան

Բրյուսել

Դիտվել է՝