ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը վստահ է՝ ԱլԳ հռչակագիրը կընդունվի

23949242_1758954444179792_471886486_o

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը Արևելյան գործընկերության անդամ երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «վստահ է», որ վաղը ԱլԳ գագաթաժողովի ավարտին ընդհանուր հռչակագիրը կընդունվի: Դրա բովանդակության հետ կապված բոլոր 28 երկրների հավանությանը փորձել են հասնել:

Հանձնակատարը հույս հայտնեց, որ վաղը ԱլԳ 5-րդ գագաթաժողովի շրջանակներում կկարողանան խուսափել այնպիսի իրավիճակի առաջ կանգնելուց, ինչպիսին եղավ նախորդ անգամ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տեքստի հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի տարակարծություններին՝ Յոհաննես Հաանը նշեց. «Այս գագաթաժողովի նպատակը երկկողմ հարցերին անդրադառնալը չէ: Դա պետք է արվի այլ ձևաչափով: ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, և կարծում եմ, որ երկու երկրների նախագահների և արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպումն այս ուղղությամբ դրական քայլ է»:

Հաանի խոսքերով՝ բոլոր երկրները չեն կարող հարյուր տոկոսով գոհ լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ 28 երկրները և ԱլԳ 6 երկրները կարող են տարբեր տեսակետներ ունենալ տարբեր հարցերի վերաբերյալ: Հանձնակատարի խոսքերով՝ կարևոր է այն, որ հաշվի առնվեն քաղաքական և տնտեսական շահերը, շատ կոնկրետ և շոշափելի արդյունք արձանագրվի անդամ երկրների քաղաքացիների համար: Նշենք, որ գագաթաժողովի շրջանակներում այս օրերին տեղի ունեցող բոլոր միջոցառումները տեղի են ունենում «Միասին ավելի ուժեղ» հեշթեգով:

23848000_1758935797514990_2120891139_o
23897424_1758954394179797_449322772_o

Դիտվել է՝