Վանաձորի թնջուկի վերջը. ՀՎԿ թեկնածուն դարձավ քաղաքապետի տեղակալ

arkadi-peleshyan-634x445

Վանաձորի ավագանին այսօր Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո հրավիրեց առաջին արտահերթ նիստը, որի ժամանակ Վանաձորի ավագանին կողմ քվեարկեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկելու գաղափարին:

Իսկ Մամիկոն Ասլանյանի տեղակալներից Արտյոմ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել: Սա նշանակում է, որ արդեն հաջորդ նիստին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետ Վանաձորի ավագանու նիստերին կմասնակցի ՀՎԿ խմբակցությունը, իսկ ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը կզբաղեցնի Ասլանյանի հարևան աթոռը:

Հիշեցնենք, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն պարտվեց: Սակայն առաջին արտահերթ նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը և մինչ օրս չէին մասնակցում։ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան նիստեր գումարում էր՝ լինելով փոքրամասնություն:

Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը  հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը: 

Իսկ դրանից ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 18-ին, Վանաձորի տեղի ՀՀԿ և ՀՎԿ գրասենյակները համագործակցության հուշագիր ստորագրեցին: Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը պետք է ստանար Վանաձորի քաղաքապետի տեղակալի պաշտոնը:

Դիտվել է՝