Ֆինանսական ներդրումները «քաղաքական աթոռի» համար

2017AM_26094_494874513

Այն, որ ՀՀ բոլոր նախագահներն ունեցել են իրենց հովանավորյալ օլիգարխները, հստակ երևում է Հայաստանի տնտեսության մեջ վերջիններիս դոմինանտությունից: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք «հարց լուծող» համարվում էր Սուքիասյանների ընտանիքը, ապա Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հանրապետության թիվ 1 մեծահարուստ դարձավ Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանի օրոք «տիտղոսային օլիգարխի» կոչումը, կարծես, «դիվերսիֆիկացված» է. այն տրված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, վարչապետ դարձած Կարեն Կարապետյանին:

Սակայն, մեկ փաստ ակնհայտ է: Աղքատ երկրում մեծահարուստների խավի ստեղծումը որևէ աղերս չունի մի բուռ հայ ժողովրդին պատմական հայրենիքում «վարդի պես» պահելու, նրանց կյանքը գրավիչ դարձնելու հետ: Երկրի բնակչության մոտ 1 միլիոնն աղքատ է, արտագաղթի տեմպերը հավասարվում են լույսի արագությանը, արտաքին պարտքը «ճղում-անցնում է» բոլոր սահմանված նիշերը, կառավարության ոչ պրոֆեսիոնալիզմն ու ԱԺ-ի քաղաքական ամլությունը համահունչ քայլում են երկրի վիճակի հետ: Դրա համար էլ երբ գյումրեցուն հարցնում են՝ «ո՞նց ես», ասում է՝ «երկրի պես»:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝