Հին քաղաքական սերունդը մի օր, ի վերջո, պետք է մեռնի

Լևոն Շիրինյան

2018թ.-ին ներքաղաքական զարգացումները բացառապես իշխանության դաշտում են լինելու: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց վերլուծաբան Լևոն Շիրինյանն՝ ի պատասխան ԳԱԼԱ-ի այն հարցի, թե 2017թ.-ին ստեղծված քաղաքական, տնտեսական վիճակի հետ կապված ինչ նոր զարգացումներ են ակնկալվում 2018-ին:

«Ներքաղաքական զարգացումներն այսօրվա շարունակությունն են լինելու, ընդ որում, զարգացումները բացառապես ներիշխանական դաշտում են լինելու: Ներքաղաքական ուրիշ ոչինչ չեմ տեսնում, եթե, իհարկե, չսկսվեն ֆորսմաժորային իրավիճակներ Հայաստանում»:

Թե ինչպիսին կլինեն ներիշխանական դաշտում քաղաքական զարգացումները, քաղաքագետն օրինակ է բերում, ինչպես, օրինակ, սկսված «արշավները» ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի դեմ:

«ՊՆ դեմ հարձակումները, պաթետիզմի վտանգավոր վերականգնումը, որ բանակից խուսափում են, մյուս կողմից՝ Կ. Կարապետյանի դեմ արշավները, ինտրիգաները և դրանց ի պատասխան Կ. Կարապետյանի անհասկանալի ժպիտները»:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝