Աղքատությունը խորանում է, քանի որ երկրում տոտալ թալանը շարունակվում է

timthumb

«Աղքատությունը կա, քանի որ կա տոտալ թալան: Իսկ ինչի հաշվին է տոտալ թալանը. բարձրացված հարկերի, անընդհատ տարբեր տիպի խոչընդոտների ստեղծման արդյունք, քանի որ այդ 8-10 ընտանիքները, որոնք իրենց մենաշնորհային դիրքերն են ամրագրել Հայաստանում, նրանք թույլ չեն տալիս մնացած բնակչությանը գոնե իրենց կենսապայմանները նվազագույն չափով բավարարել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանն՝ անդրադառնալով 2018 թվականի բյուջեի նախագծին, համաձայն որի մի շարք ոլորտնելում ծախսերը կրճատվում են: Ու չնայած դրան՝ ՀՀ կառավարությունը տնտեսական աճ է խոստանում:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյան, ԱԺ-ում տեղի ունեցան 2018 թվականի բյուջեի քննարկումներ, ակնհայտ է, որ տարբեր ոլորտների ծախսային կրճատում է տեղի ունենում, բայց և իշխանությունները տնտեսական աճ են խոստանում՝ նշելով, որ բյուջեի նախագիծն իրատեսական է և կայունություն ապահովող: Համամի՞տ եք:

-Այն, ինչ պլանավորում են իշխանությունները կամ կառավարությունը, իրական տնտեսական աճի հնարավորությունների հետ չի համընկնում, այսինքն չունենք այն ներուժը, որ կարողանանք իրականում ապահովել 5 տոկոս և ավելի տնտեսական աճ, ինչը նախատեսում է կառավարությունը: Բյուջեի ծախսերը կրճատող կառավարությունը չունի այնպիսի սպասումներ, որ գոնե ծախսերը թողնի այն մակարդակի վրա, ինչ որ նախորդ տարում էր, այդ փաստը գալիս է ապացուցելու, որ տնտեսական աճի հնարավորություններ իրականում չունենք, բայց ունենք հասարակությանը խոստումներ տալու կարիք, անհրաժեշտություն, հավանաբար դա է պատճառը, որ իշխանություններն իրենց աշխատանքը ցույց տալու կամ իրենց «ջանքերը» ժողովրդին ցուցադրելու առումով այդպիսի թվեր են գրում, նկարում, բայց իրականում ՀՀ-ն չունի այդ ռեսուրսները:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝