«Ցանկացած իրեն հարգող մարդ կամ կուսակցություն այս պարագայում հրաժարական կտար»

новый коллаж

«Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն Վանաձորում տանուլ է տվել, և ցանկացած իրեն հարգող մարդ կամ կուսակցություն այս պարագայում հրաժարական կտար, հատկապես եթե խոսքը գնում է ժողովրդավարական կամ գոնե դեպի ժողովրդավարություն ձգտող երկրների մասին»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո Վանաձորում առաջացած իրավիճակին ու ՀՀԿ ներկայացուցչի մեկնաբանությանը:

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած նիստերը, որից հետո Վանաձորի ՀՀԿ ներկայացուցիչ, Վանաձորի ներկայիս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, որ Վանաձորի ավագանին չի լուծարվի և ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել քաղաքապետի պաշտոնից: Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ իրենք գործել են օրենքի տառին հավատարիմ, և պարզապես օրենքը չի համապատասխանել Սահմանադրությանը, և հիմա խնդիր է դրված ապահովել օրենքի սահմանադրականությունը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝