Բյուջեի քննարկումը Խորհրդարանում. ուղիղ

aj

ՀՀ Խորհրդարանում շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. Օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է, որի քննարկումները մեկնարկել էին դեռ երեկ:

Բյուջեի քննարկումից հետո ԱԺ-ն քննարկման կդնի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» համաձայնագիրը երկրորդ ընթերցմամբ:

Այնուհետ՝  «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը:

Դիտվել է՝