«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց. ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է

aj qvearkutyun

Դասադուլը մայրաքաղաքում շարունակվում է:  Այսօր ուսանողները  բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց, որտեղ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվել է  85 կողմ,  6 դեմ ձայներով: Դեմ են քվեարկել «Ելք» դաշինքի պատգամավորները:

Նշենք, որ ԵՊՀ-ի լսարաններից մեկում շարունակվում է նաեւ չորս երիտասարդների հացադուլը: Տղաներից մեկի՝ Լեւոնի առողջական վիճակը երեկ երեկոյան վատացել էր: Բժիշկները նշել են, որ թերսնման հետեւանքով է վատացել ուսանողի առողջական վիճակը եւ խորհուրդ  չեն տվել շարունակել հացադուլը:

Դիտվել է՝