«Եթե ոչ վարչապետ, ապա պաշտպանության նախարար ու ՀՀԿ ղեկավար, նա այդ մասին ակնարկել է Արցախում»

23618823_851921231643929_761693171_n

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, հայաստանյան ներքաղաքական կյանքում 2018-ին սպասվող քաղաքական վերադասավորումների առումով Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է: Պարզ է, որ ներկայումս հիմնական քննարկվող թեման այն է, թե ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

-2018-ին ընդառաջ նոր վերադասավորումներ կլինեն, թեկուզ այն պատճառով, որ 2018-ին Ս. Սարգսյանն այլևս չի լինելու երկրի նախագահ, այսինքն ամեն դեպքում Ս. Սարգսյանը եթե վերջնականապես ցանկություն հայտնի մնալ քաղաքականության մեջ, պետք է նաև որոշում ընդունի, թե որ կարգավիճակով է դա լինելու: Այդ կարգավիճակի տարբերակները ես կարծում եմ, որ ոչ մեկն է, ոչ երկուսը, դրա համար ամեն դեպքում կլինի, և ամեն ինչ, բնականաբար, կախված է Ս. Սարգսյանի կարգավիճակից: Ինչու եմ այս ասում, քանի որ երկար ժամանակ է փորձում ենք կռահել՝ ով է լինելու 2018-ի վարչապետը, երկու իրավիճակ կա, երկու անուն է հիմնականում տրվում՝ գործող վարչապետի և Ս. Սարգսյանի:

Վարչապետ Կ. Կարապետյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ինքը ցանկություն ունի, պատրաստ է մնալ վարչապետ, իսկ Ս. Սարգսյանը մինչ այս պահն ընդամենը 2014 թվականին է դիրքորոշում հայտնել, սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարեց, որ «ես՝ Ս. Սարգսյանս, նոր սահմանադրության պարագայում չեմ լինելու ոչ վարչապետ, ոչ նախագահ», ու ինքը հստակ դիրքորոշում էր հայտնում, որ իր կարծիքով ճիշտ չէ, որ երկու անգամից ավելի մարդը ղեկավարի երկիրը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝