«ՇՊՀ-ում ոչ թե թերություններ են եղել, այլ հանցագործություններ. նախարարը հորդորում էր դատի տալ Սահակ Մինասյանին». «Կարեւորի մասին»

norrr

Շիրակի պետական համալսարանում իրավիճակը ոչ միայն չի հանդարտվել, այլ ավելի է լարվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանի հրաժարականից հետո:

Ըստ համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի՝ Բագրատ Պողոսյանը պրոռեկտորի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ոչ իր կամքով:

Դասախոսն ասում է նաեւ, որ ռեկտոր Սահակ Մինասյանը 20 տարի համագործակցել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Եվ հիմա էլ համագործակցում են նրանք: Իսկ արդյունքում պատժվեց ուսումնական գծով պրոռեկտորը:

«Լեւոն Մկրտչյանը սկզբում Շիրակի համալսարանում ծանոթանալով իրավիճակին՝ գլուխը բռնել էր եւ ուսանողներին ինքն էր խորհուրդ տալիս դատի տալ ռեկտորին: Հիմա հայտարարում է, որ իրենց բողոքներից հետո եղել են ստուգումներ, հայտնաբերվել են թերություններ, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ»:

Համբարյանի խոսքերով՝ այդ ակտը գաղտնի է պահվում: Փաստաթուղթը նախարարն ուղարկել է ՇՊՀ ռեկտորին, եւ սրան հաջորդել է պրոռեկտորի հրաժարականը: Դասախոսի խոսքերով՝ ուսումնական գծով պրոռեկտորը քավության նոխազի կարգավիճակում է հայտնվել, պատժվել է անտեղի, ուրիշի փոխարեն:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանցավոր կապի մեջ է գտնվում Սահակ Մինասյանի հետ, քանի որ վերջինիս տրամադրել է ապօրինի լիցենզիաներ:

«Մենք չունենք երեք քաղաքագետ, չունենք երեք սոցիոլոգ, իրավագիտության մասնագետ չունենք: Ինչո՞ւ է Լեւոն Մկրտչյանն այդ ապօրինի լիցենզիաները նվիրել իր ընկերոջը՝ Սահակ Մինասյանին»:

Դիտեք՝ «Կարեւորի մասին» Գագիկ Համբարյանի հետ:

Դիտվել է՝