Տեղեկությունները, թե շարքային Վիգեն Սարգսյանի մասին փաստաթղթերը ոչնչացված են, պարզ խաբեություն է

новый коллаж

Թե ինչպես է ստացվել, որ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, զարմանալի եւ անօրինական է համարում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի՝ ՀՀ կառավարության 2006թ.-ի մարտի 9-ի թիվ 251 որոշմամբ նման տեղեկությունները ենթակա չեն ոչնչացման առնվազն 50 տարի ժամանակով:

Ուստի տեղեկությունները, թե շարքային Վիգեն Սարգսյանի մասին փաստաթղթերը ոչնչացված են, պարզ խաբեություն է:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի՝ բանակում ծառայելու վերաբերյալ զինկոմիսարիատ հարցում էր արել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարեց, որ որպես պատասխան ընդամենը կցել են նախարարի դիպլոմը, որ այդ տարիներին սովորել է, եւ գրել են, թե հիմքերը, որ ազատվել է, եղել են, բայց հիմա ոչնչացվել են:

Ի պատասխան՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝