«Հանուն Հայաստան պետության» ճակատը Ս. Սարգսյանի հայտարարած ցավոտ լուծումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա

enigomshyan

«Հանուն Հայաստան պետության» ճակատը շուտով հայտարարությամբ հանդես կգա, որում կներկայացվի ճակատի անդամների դիրքորոշումն արցախյան հիմնահարցի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարած «ցավոտ լուծման» առումով:

Ինչ վերաբերում է ճակատի բուն աշխատանքներին, ապա Ենիգոմշյանը նշեց, թե աշխատանքներ տարվում են մի քանի ուղղությամբ, ու շուտով կանցնեն գործնական քայլերի:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

-Պարոն Ենիգոմշյան, վերջերս հրապարակվեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագիրը: Հիմա ինչո՞վ է զբաղված ճակատը, ի՞նչ կոնկրետ աշխատանքներ է իրականացնում:

-Նախ ասեմ, որ կազմակերպչական աշխատանքներն են շարունակվում, կանոնադրություն, ընդհանուր մոտեցումներ, մյուսը՝ ճանապարհային քարտեզն է, որում հստակեցվել են մոտեցումները, նպատակներն ու այդ նպատակների իրագործման որոշակի ուղենիշներ: Այսինքն երկու ուղղություն կա՝ կազմակերպչական աշխատանքներ ու ճանապարհային քարտեզ: Ու բացի այդ, ճակատի շարքերը համալրվում են, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ու մինչև երկու կետերի ավարտին հասնելը, այսինքն՝ ճանապարհային քարտեզի մշակումն ու հռչակումը և կազմակերպչական աշխատանքների հստակեցումը, բնականաբար, կան նաև ընթացիկ հարցեր, ամենօրյա հարցեր, որոնց նկատմամբ մենք մեր դիրքորոշումը որդեգրում ենք ու հրապարակում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝