Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

26917712-46E2-4175-81AF-AA26D4EAB66C_cx0_cy8_cw0_w1023_r1_s

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր 2018 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2018 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2018 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Դիտվել է՝