Տարկետման սահմանափակման դեմ պայքարող հինգ ուսանող հայտարարել է հացադուլ

Снимок

Տարկետման սահմանափակման դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ և բողոքի ցույց իրականացնող 5 ուսանող ԵՊՀ լսարաններից մեկում անժամկետ հացադուլ է հայտարարել: «Հանուն գիտության զարգացման» անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ հացադուլ հայտարարած ուսանողներից 4-ը ծառայել է բանակում: Նա նշեց նաև, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ օրինագծը կասեցվի:

«Ֆիզիկայի դեկանի ու դասախողների հետ ենք խոսել, համալսարանի ղեկավարության հետ ենք խոսել, իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը չի արձագանքել դեռևս: Դրսում շարժումը շարունակվում է, մենք կոչ ենք անում չկենտրոնանալ մեր վրա, կոչ ենք անում, որ մեր ընկերներին աջակցություն ցույց տան, որպեսզի նրանց դրսում չճնշեն»,-ասաց Դ. Պետրոսյանը:

Նա նշեց նաև, որ հինգ ուսանողներով իրենց հետ վերցրել են առաջին անհրաժեշտության պարագաներ՝ բարձ, ծխախոտ և այլն:

 Նշենք, որ վիճահարույց նախագծի քննարկում նախատեսվում է հինգշաբթի օրը: Հացադուլ հայտարարած ուսանողները հայտարարեցին, որ իրենց խնդիրը ոչ թե ԵՊՀ –ի հետ է, այլ ԱԺ-ի, պահանջում են, որ օրինագիծը չընդունվի:

Դիտվել է՝