Ռուս-ադրբեջանական առևտուր՝ հայկական շահերի հաշվին… ինչո՞ւ Հայաստանը նոր հանդիպումների մասին չի ակնարկում

444

«Ռուսական կողմը չի թաքցնում իր ցանկությունն ու երբեք չի էլ թաքցրել՝ բանակցային գործընթացը տեղափոխել սեփական հարթակ ու այն վերածել ռուս-ադրբեջանական առևտրի հայկական շահերի հաշվին… Այս դեպքում հայկական կողմը ցանկացած միջոցառման ռուսական հարթակում պետք է «ոչ» ասի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշում է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման հարցով Նալբանդյան – Մամեդյարով հանդիպմանը, որի մասին խոսում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը կարծես թե լռում է:

Ակնհայտ է, որ ժնևյան հանդիպումից հետո հայկական կողմը նոր հանդիպումների շահագրգռվածություն չի ցուցաբերում, ու դա, ըստ փորձագետի, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը խախտել է ժնևյան պայմանավորվածությունը:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

-Պարոն Մեհրաբյան, երեկ երկու ժամ շարունակ ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի տների, դպրոցի վրա, դրանից մի քանի օր առաջ ևս եղան կրակահերթեր գյուղերի ուղղությամբ: Այսինքն, հակառակորդը լարված է պահում նաև հայ-ադրբեջանական սահմանը, բայց բացի այն, որ չկա արձագանք ՀԱՊԿ-ից, հայկական ռազմական գերատեսչությունը ևս լռում է: Սա նորմալ համարո՞ւմ եք:

-ՀԱՊԿ-ից որ որևէ արձագանք չկա ու չի էլ լինելու, դա կարելի է «նորմալ» համարել, իսկ ե՞րբ է եղել, կամ երբևէ ի՞նչ արձագանք է եղել, ես չեմ կարծում, որ այստեղ նոր բան կա, նույնիսկ ինչ-որ տեղ էլ համարում եմ, որ խիստ միամիտ կլինի ինչ-որ արձագանքի սպասել: Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի արձագանքին, ես, այնուամենայնիվ, սպաում եմ, որ այդ արձագանքը կլինի, քանի որ չի կարող չլինել, խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանների վրա գործած հարձակման, գնդակոծության մասին, մանավանդ հիմա, երբ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում որոշակի ակտիվացում կա, ու կարծեք թե պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան ինչ-ինչ ուժային գործողություններից, ու Ադրբեջանը դա ակնհայտորեն խախտում է:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝