Հնարավո՞ր է՝ որդիները հրաժարվեն չծառայած հայրերի «փառահեղ ուղուց»

jpeg3

Երկու շաբաթ է, ինչ հասարակական փոքր թվացող ընդվզումն իր ալիքաձև պոռթկումներով ուժ է հավաքում: Խոսքն ուսանողական «Հանուն գիտության զարգացման» ակցիայի մասին է: Այն ուղեկցվում է դասադուլով: Եթե ակցիայի առաջին օրերին իշխանական տարբեր մակարդակներում նկատվում էր անտարբերություն, ապա պայքարող ուսանողների թվի աճը տագնապահարույց դարձավ նրանց համար: Անհանգստությունն արտահայտվեց, մասնավորապես, Ազգային ժողովի «գիշերային պատգամավորների» կողմից «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քվեարկությումբ: Այն անցկացվեց երեկոյան՝ ժամը 21.00-ին: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ իրավիճակը չկառավարելու վկայություն, վախվորածության դրսևորում: Տպավորությունն այնպիսին էր, որ բանակ կամ տարկետում բառերը լսելիս քաղաքական պատասխանատվություն կրող մարդիկ սենյակ, դուռ ու պատուհան են փնտրում պահ մտնելու համար:

«Երկու վախը մի մահ է»

Ուսանողական շարժման «վտանգները» զգալով՝ որոշ լրատվամիջոցների կողմից փորձ արվեց մտքի վարձու առաջատարների կողմից «ամոթանքի դիսկուրս» ստեղծել առ այն, որ նրանք, ովքեր ընդվզում են տարկետման փաստացի վերացման դեմ, խուսափում են բանակում ծառայելուց:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝