Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազ Արթութ Դավթյանին

artur davtyan

Եթե ձեզ իրոք հետաքրքրում է Հայաստանում կոռուպցիան և նրա դեմ պայքարը, այլ ոչ թե դա լոկ խոսքեր են, ներկայացնում եմ ձեզ կոնկրետ փաստ, որը կատարվել է իմ հանդեպ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագ Հարությունյանի և դատախազության ՀԿԳ Քննության վարչության պետ Վահագ Մուրադյանի կողմից կազմակերպված հանցագործ խմբի կողմից, որոնք 2014թ․-ի օգոստոսից մինչև 2016 թ․-ի հուլիսի 8ը կատարել են իմ հանդեպ ծանր հանցագործություն խարդախությամբ, ակնհայտ սուտ և անբարոյական գործելաոճ են ցուցաբերել և կատարել են խոշոր չափերի խարդախությամբ գույքի և գումարի թալան։

2014 թվականից առ այսօր հարյուրավոր բողոքներ եմ ներկայացրել կոնկրետ փաստերով տարբեր ատյաններ՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Ազգային Ժողովի նախագահին, պատգամավորներին, մարդու իրավունքների պաշտպանին, և առ այսօր ոչ մեկից պատասխան չունեմ, միայն մի քանի անհեթեթ պատասխաններ ունեմ Դատախազությունից, Քննչական կոմիտեից և ՀՔԾ-ից, որոնք չեն առնչվում իմ բողոքնeրում բարձրացված հարցերի հետ։

Նորից դիմում եմ ձեզ, եթե հետաքրքրված եք Հայաստանում իրականացվող կոռուպցիայով և պետությունից թալանած գումարներով (6 միլիոն դոլարի կողոպուտ պետությունից, որը անձամբ կազմակերպել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ․ Հարությունյանը և դատախազության ՀԿԳ Քննության վարչության պետ Վ․ Մուրադյանը), իրավապահ մարմինների՝ Դատախազության և Քնչական կոմիտեի կատարած խարդախություններով՝ կոնկրետ փաստերով, կարող եմ բոլոր փաստերը մեկ առ մեկ ներկայացնել և պատրաստ եմ աջակցել շահագրգիռ իրավապահ մարմիններին բացահայտելու այդ հանցագործությունները։

Հարգանքներով,
Արմեն Գալստյան

Դիտվել է՝