«Բոլորը գոռգոռում են, թե Սերժն է մեր տերը, պահանջում են՝ գտիր ձևը, որ համ քեզ լավ լինի, համ մեզ»

nnnn

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:

ՀՀ իշխանություններն այս անգամ կստորագրե՞ն համաձայնագիրը, թե՞ նախորդ անգամվա նման վերջին պահին Սերժ Սարգսյանը կանի անակնկալ հայտարարություն: Որոշ շրջանակներ նման մտավախություն հայտնեցին, երբ Սերժ Սարգսյանն օրեր առաջ այցելեց Մոսկվա: Եղան կարծիքներ, որ հնարավոր է կրկնվի 2013 թվականի սցենարը:

Հիշեցնենք, որ իշխանական շրջանակները պնդում են, որ ոչինչ չի կարող խանգարել համաձայնագրի ստորագրմանը, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգիռ է նոյեմբերի 24-ին վավերացնել այն: Մեկնաբան Արա Հարությունյանի խոսքերով՝ ծանրագույն և անկանխատեսելի վիճակ է, սակայն մեկ բան փաստ է՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի սուբյեկտայնությունը փաստացի վերացրել է 2013-ի սեպտեմբերի 3-ի պայմանագրով։

Բաժանորդագրվել
Դիտվել է՝