«Վանաձորում կայացած ավագանու բոլոր նիստերը հակասահմանադրական են եւ ավագանին պետք է լուծարվի»

280px-Edmon_Marukyan

ԵԼՔ-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի Վանաձորում կայացած ավագանու բոլոր նիստերը հակասահմանադրական են եւ ավագանին պետք է լուծարվի։

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։

ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմել էին  «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավորներ: Նրանք  վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասը։  Բացի այդ, ՍԴ-ում վիճարկվում է Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները։

Հիշեցնենք նաեւ, որ Վանաձորում ընդդիմությունը բոյկոտել ու չի մասնակցում ավագանու ոչ մի նիստի: Բոլոր որոշումները՝ այդ թվում Վանաձորի բյուջեն ընդունել է ավագանու ՀՀԿ-ՀՅԴ  փոքրամասնությունը:

Դիտվել է՝