Դասադուլ՝ օր չորրորդ. Բողոքի գործողությունները շարունակվելու են

Снимок

Ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման՝ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են: Այսօր արդեն չորրորդ օրն է, ինչ ուսանողները շարունակում են դասադուլը՝ պայքարելով   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ:

Ուսանողներն անցած օրերին նախ հանդիպեցին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, իսկ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Պաշտպանության եւ Կրթության  նախարարների հետ:

Հիշեցնենք,  ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:

Դիտվել է՝