«Ազատ, անկախ ուսանողն» ու բուհերը, որոնք կառավարում են Ս. Սարգսյանը, Գ. Սահակյանը և անգամ արքեպիսկոպոս Կճոյանը

новый коллаж

Երրորդ օրն է՝ Հայաստանում ուսանողներն ընդդեմ տարկետման վերացման բողոքի ակցիաներ են կազմակերպում: Դասադուլը կաթվածահար է արել Երևանի պետական համալսարանի աշխատանքը: Ուսանողները վանկարկում են՝ «տարկետում լինելու ա» «ազատ, անկախ ուսանող»:

Ընդհանուր առմամբ երիտասարդությունը հասարակական գործընթացների  շարժիչ ուժն է: Սա այն բջիջն է, որի՝ հասարակական, քաղաքական գործընթացների նկատմամբ  ակտիվությունը կարող է հանգեցնել լրջագույն փոփոխությունների:

Վերջին տարիներին Հայաստանի երիտասարդությունը որոշակիորեն  կոտրեց կարծրատիպերն այն առումով, թե պասիվ են ու անտարբեր: Մի շարք բողոքի ակցիաներում՝ տրանսպորտի թանկացում,  «Էլեկտրիկ Երևան» և այլն, երիտասարդությունը ստանձնեց առաջնորդողի դերը: Սակայն, խորքային խնդիրը շարունակում է մնալ առկախ… «Ազատ, անկախ ուսանող» վանկարկող ուսանողությունը սովորում է բուհերում, որոնք  գերքաղաքականացված են, ոչ միայն բուհերի կառավարման խորհուրդները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ ռեկտորների գլխավորությամբ, այլ նաև  ուսանողական խորհուրդները:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը:  Բուհի հոգաբարձուների խորհրդի  կազմում ընդգրկված են նաև ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը, Արտակ Դավթյանը,  նախկին ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը և այլք…

Բաժանորդագրվել
Դիտվել է՝