Ինչպե՞ս են փորձում թունավորել հայկական հողը

lab-corn-

Օրեր առաջ Հայաստանում իրենց ապրանքների շնորհանդեսն էին կազմակերպել Monsanto և Valmont ընկերությունները: Մասնավորապես, Monsanto տրանսազգային ընկերությունը հանդիսանում է միջազգային շուկայի առաջատարը բույսերի կենսատեխնոլոգիաների մշակման ոլորտում: Հիմնական արտադրանքը՝ սոյայի, եգիպտացորենի, բամբակի գենետիկորեն մոդիֆիկացված սերմերն են, ինչպես նաև ինսեկտիցիդները՝ միջատներ ոչնչացնող քիմիական նյութերը:

2017 թվականի մարտին քիմիական հակազդակների՝ ռեագենտների գծով Եվրոպական գործակալությունն ուսումնասիրություններից հետո եզրահանգել է՝ ընկերության կողմից արտադրվող քիմիական նյութ հանդիսացող գլիֆոսատը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ մարդկանց մոտ: Ինչո՞ւ է այս ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում Հայաստանում, ի՞նչ հեռահար նպատակներ է այն հետապնդում, դեռ հայտնի չէ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝