Դասադուլավոր ուսանողներից հինգը հանդիպեցին Կարեն Կարապետյանին, ԿԳ եւ պաշտպանության նախարարներին

tarketum

Ինչպես հայտնի է, դասադուլավոր ուսանողներն այսօր ոտքով բողոքի երթ անցկացրեցին դեպի ՀՀ կառավարություն:

Տեւական քննարկումներից հետո ի վերջո ուսանողներն ընդունեցին վարչապետի առաջարկը: Նրանք  5 հոգանոց խմբով հանդիպեցին Կարեն Կարապետյանի հետ՝ ներկայացնելու դասադուլի դուրս եկած ուսանողների պահանջը:

ՀՀ կառավարության պահանջը, սակայն այսպիսին էր, որ այդ հանդիպմանը ներկա չեն լինելու լրագրողներ:

Դասադուլի մասնակիցներն ընդունելով այս առաջարկը՝ հինգ հոգանոց խմբով հանդիպեցին Կարեն Կարապետյանին:

 Հանդիպմանը մասնակցել են նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Դիտվել է՝