Դասադուլ՝ օր երրորդ. Բողոքի երթ կլինի՝ դեպի ՀՀ կառավարություն

Снимок

Ուսանողների դասադուլը շարունակվում է  նաեւ այսօր՝ չնայած հորդառատ անձրևին: Հիշեցնենք ուսանողները բողոքում են  տարկետման սահմանափակման դեմ: Ակցիան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց է:  

Ուսանողները հայտարարում են, որ մտադիր չեն դադարեցնել դասադուլը, հատկապես, որ անցած օրերի ակցիան մեծ արձագանք է ունեցել, եւ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում:

Դասադուլավորներն այսօր հայտարարել են նաեւ, որ իրենց  չի գոհացրել ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հետ հանդիպումը: Իսկ այսօր ծրագրված է  բողոքի երթ անցկացնել դեպի ՀՀ կառավարություն, քանի որ այսօր կառավարության հերթական նիստն է լինելու: 

Դասադուլավոր ուսանողները նաեւ հայտարարեցին, որ իրենք սատար ու աջակից են լինելու այն դասախոսներին, ովքեր այսօր իրենց կողքին են, եւ թույլ չեն տալու, որ ինչ-որ մեկը նրանց թիրախավորի:

Հիշեցնենք, երեկ ՀՀ ոստիկանությունը բավականին կոշտ արձագանքել էր ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ Կարեն Սաղաթելյանին, ով կոչ էր արել բանակ տանել ոստիկաններին եւ հանգիստ թողնել ասպիրանտներին, ովքեր ավելի շատ անելիք ունեն թիկունքում, քան բանակում: 

Դիտվել է՝