Դասադուլավոր ուսանողներին ԿԳ նախարարը խորհուրդ տվեց հանդիպել կուսակցությունների հետ

levon mkrtchyan

Դասադուլի դուրս եկած ուսանողները հանդիպեցին ՀՀ  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ։

10 հոգանոց խմբով ուսանողները լրագրողների հետ բարձրացան նախարար Լևոն Մկրտչյանի մոտ՝ չնայած որ ցուցարար ուսանողներն առաջարկում էին գնալ ԵՊՀ մեծ դահլիճ, որպեսզի ակցիայի բոլոր մասնակիցները ներկա լինեն հանդիպմանը:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ օրենսդրական փոփոխությունը պայմանավորվում է սոցիալական արդարության խնդրով, եւ որ օրենսդրական փոփոխությամբ միտում կա վերացնելու կոռուպցիոն ռիսկերը  կրթության ասպիրանտական աստիճանում։

«Արդյո՞ք բոլորն են զբաղվում գիտությամբ, թե՞ սա պարզապես բանակից խուսափելու միջոց է»,- հայտարարեց Լ. Մկրտչյանը՝ շարունակելով, որ սոցիալական արդարության հարցեր են առաջ գալիս:

Նախարարը խորհուրդ տվեց ուսանողներին այս խնդիրը քննարկել նաեւ կուսակցությունների հետ, քանի որ օրենքի նախագիծը դեռ երկրորդ ընթերցմամբ պետք է մտնի ԱԺ և փոփոխություններ դեռեւս հնարավոր են։

«Ես կողմ եմ, որ կրթության մեջ ներգրավված մարդիկ գիտակցեն, որ պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ, բայց պետք է ամեն ինչ անենք նաեւ, որ կոռուպցիոն ռիսկերը վերացվեն։ Գիտության ոլորտում խնդիր կա, բայց  հարցը տարկետման պահպանման ու չպահպանման մեջ չէ»,- ասաց Մկրտչյանը:

Դիտվել է՝