Պուտինը պատրաստ Է Թրամփի հետ հանդիպմանը. Լավրով

75645

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ Է ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, գրաֆիկները համաձայնեցվում են:

Այդ մասին նոյեմբերի 8-ին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք լսել ենք Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ նա պլանավորում Է նման հանդիպում անցկացնել նախագահ Պուտինի հետ, նախագահ Պուտինը պատրաստ Է դրան: Ամերիկացիները գիտեն դրա մասին»,- ասել Է Լավրովը եւ հավելել, որ համապատասխան ծառայությունները շփման մեջ են, եւ երբ ղեկավարների գրաֆիկները վերջնականապես համաձայնեցվեն, այդ մասին հկատնվի:

artsakhpress.am

Դիտվել է՝