Հնդիկ ներդրողներին բերել Հայաստա՞ն, թե՞ «գրոհել» հնդկական շուկան. Ս. Սարգսյանի «հնդկական» զարգացումները

26382733179_10c8c708d7_b

Սերժ Սարգսյանի առաջիկա ծրագրերում Հնդկաստանի հետ հարաբերությունների կառուցումն է: Թե որն է մոտիվացիան, որ ՀՀ իշխանությունները հիմնականում ֆիքսվել են ոչ ավանդական տնտեսական հարաբերությունների հաստատման վրա, տրամաբանությունը թերևս այն է, որ փորձ է արվում օգտագործել Սփյուռքի ներուժը՝ նրանց համոզել, խնդրել՝ գալ ներդրում անել Մայր Հայաստանում:

Սակայն եթե հաշվի առնենք այն, որ Հնդկաստանում հայ համայնքի մասին գրեթե հիշատակումներ չկան, ապա հետաքրքիր են Ս. Սարգսյանի ծրագրերը. նա ավելի շատ մտադիր է հնդիկ ներդրողներին գրավել ու հրավիրել Հայաստա՞ն, թե՞ օգնել տեղական արտադրողներին «գրոհել» հնդկական շուկան:

Ս. Սարգսյանը հնդիկ գործարարներին ոգևորում է ԵԱՏՄ շուկայով

Հնդկաստան այցի ավարտին Սարգսյանը հարցազրույց է տվել Հնդկաստանի պետական հեռուստաընկերությանը և հայտարարել, որ իր համար տեսանելի է հայ-հնդկական համագործակցության 3 գլխավոր դաշտ: Ըստ Սարգսյանի դրանք են՝ սննդարդյունաբերությունը, որակյալ վերամշակված գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը, ինչպես նաև Հայաստանում համատեղ ձեռնարկությունների հիմնումը, որոնց հումքը ձեռք կբերվի Հնդկաստանից:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝