Հայաստանը լքող թոշակառուների թիվը եւս էականորեն աճել է. տնտեսագետի կանխատեսմամբ՝ երկրում սոցիալական բունտ կհասունանա

nkar00

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել: Պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկիրը լքել է 14 հազար 300 մարդ: Այս թվերը, սակայն, չեն խանգարում իշխանության ներկայացուցիչներին շարունակաբար հայտարարել, թե մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը կկազմի 4 միլիոն: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանը մտահոգիչ մեկ փաստ է առաջ քաշում: Սկսել են արտագաղթել նաև թոշակառուները:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանի հետ:

-Տիկին Մուրադյան, պաշտոնական տվյալները փաստում են, որ բնակչության թվաքանակի անկման տեմպերն արագացել են: Այս տարվա մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14 հազար 300-ով: Ս. Սարգսյանն ասում էր՝ մինչև 2040 թվականը բնակչության թիվը 4 միլիոնի կհասնի: Այս ամենն ինչի՞ մասին է խոսում:

- Ես պաշտոնական տվյալներին թերահավատորեն եմ վերաբերվում, այսինքն՝ նույնիսկ այդ տվյալները ես համարում եմ ոչ արժանահավատ, բայց նույնիսկ իշխանական ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2017 թվականի հոկտեմբերին մեր բնակչության թիվը եղել է 2 միլիոն 979,6 հազար, որը 14 հազար 300-ով պակաս է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի թվից: Անձամբ ես՝ որպես քաղաքական գործիչ, կարծում եմ, որ եթե հենց այս պահին ընտրություններ լինեն, նորից մեր թվերն աճ են ունենալու, ինչպես որ եղել է 1996 թվականից սկսած, քանի որ եթե մինչև 1996 թվականն օբյեկտիվորեն էին պակասում, ապա այնուհետև սկսեցին թիվ նկարել, որպեսզի ընտրության գնացածների թիվը համընկնի բնակչության թվի հետ, այսինքն, որ ճչացող տարբերություն չլինի: Որևէ թվի չհավատալով՝ զարմանում եմ նաև, որ նույն Ս. Սարգսյանը տեղավորվում է այդ թվերի մեջ ու ընդունում է ԱՎԾ զեկույցը, գիտենք, որ ոչ ոք չի հավատում Ս. Սարգսյանի որևէ խոստմանը, քանի որ հարյուրավոր խոստումներ թղթի վրա են մնացել:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝