Երկու կողմերն էլ փորձում են ստանալ Կրեմլի աջակցությունը՝ որպես վարչապետ պաշտոնավարելու համար

karen serj

«Սերժ Սարգսյանի պահվածքը հեռացող պաշտոնյայի պահվածք չէ: Կարծում եմ՝ նրա քայլերը և հարցազրույցները ցույց են տալիս, որ նա ցանկանում է մնալ իշխանական բուրգի գագաթին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով 2018-ից հետո Ս. Սարգսյանի պաշտոնավարման վերաբերյալ հարցին: Արդյո՞ք նա որպես ՀՀԿ ղեկավար կշարունակի իր գործունեությունը, թե՞, այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնի հավակնորդ է: Քաղաքագետի կարծիքով Սարգսյանն էլ, Կարապետյանն էլ պայքարում են այդ պաշտոնի համար, ու երկուսն էլ այդ հարցում փորձում են ստանալ Մոսկվայի աջակցությունը:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

-Հայաստանյան ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող հարցերից մեկը մնում է այն, թե 2018-ի ապրիլից հետո ով կզբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Կ. Կարապետյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է շարունակել պաշտոնավարումը, սակայն որոշում պետք է կայացնի ՀՀԿ-ն, իսկ նման հարց դեռևս չի քննարկվել: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս իշխանական վերնախավում այս հարցը չի քննարկվել:

-Ես կարծում եմ, որ իշխանական վերնախավում ներկայումս ստվերային պայքար է գնում 2018թ.-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, և այդ պայքարը գնում է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջև: Առայժմ դեռ պարզ չէ, թե ով կհաղթի այդ թաքնված հակամարտության մեջ: Սերժ Սարգսյանը վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը, իսկ Կարեն Կարապետյանի թիկունքին կանգնած են ռուսաստանաբնակ ազդեցիկ գործարար Սամվել Կարապետյանը և այլք: Կարծում եմ՝ այս պահին երկու կողմերն էլ փորձում են ստանալ Կրեմլի աջակցությունը՝ 2018թ.-ի ապրիլից հետո որպես վարչապետ պաշտոնավարելու համար:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝