ՀԽ անդամ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց

karo exnukyan

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը:

Այս վարույթով անցնում են «Սասնա ծռեր» խմբի 7 անդամներ, ինչպես նաև զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը, Մանվել Աթոյանն ու Վարդգես Գևորգյանը:

Նիստի ընթացքում ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ իրեն վատ է զգում, ապա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին՝ ասելով. «Ես չեմ գա դատական նիստերին, սա ինձ սպանում է, եթե Դուք ինձ ցանկանում եք սպանել, ուրիշ հարց, բայց ես չեմ ուզում էշ նահատակ լինել»: Այնուհետ դիմեց դատավոր Գաբրիելյանին՝ հայտարարելով. «Եթե ես մահանամ, իմ մահը Ձեր խղճի վրա է»։

Մի քանի րոպե անց Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Ավելի ուշ դատավորը մերժեց Եղնուկյանի և նրա պաշտպան Տ. Հայրապետյանի՝ դատախազին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ 

Դիտվել է՝