«Ս. Սարգսյանը հենվել է ուրիշներին դավաճանած մարդկանց վրա, իսկ այդ մարդիկ հարմար պահի իրեն էլ կդավաճանեն»

Արամ Հարությունյան

«Ոստիկանությունը դուրս է գալիս ժողովրդի դեմ, քանի որ նույն ընդդիմությունն իր քայլերը չի անում, նույն ՊՊԾ գնդի հետ կապված, քայլերը սխալ է արվել, ժողովրդին երկու շաբաթ տարան-բերեցին, հստակ խնդիր չձևակերպվեց, հետևողական չեղան, ի վերջո քաղաքական գործընթաց է և տրամաբանություն է պահանջում»,- նշում է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ժողովուրդը պատրաստ է փողոցային պայքարի, եթե հիշենք, թե ինչպիսին են եղել պայքարի նախորդ փորձերը, երբ իշխանությունները դիմել են բիրտ ուժի կիրառման ու անգամ կրակել սեփական ժողովրդի վրա: Հարությունյանի պնդմամբ՝ ամեն ինչ կախված է քաղաքական գործիչների վճռականությունից, մանավանդ որ ներկայումս իշխանությունն առավել քան երբևէ թուլացած վիճակում է:

ԳԱԼԱ-ի հարցազրույցն «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, Ժ. Սեֆիլյանի կոչից հետո, արդեն տևական ժամանակ է, հասարակական-քաղաքական գործիչները հանդիպումներ են անցկացնում, հռչակագիր կազմում, որի բովանդակությունը շուտով կհրապարակվի: Կարո՞ղ ենք ենթադրել, որ շուտով ներքաղաքական կյանքում ակտիվ զարգացումներ տեղի կունենան:

-Ես էլ եմ շատ հարգում Ժ. Սեֆիլյանին, բայց ձևի իմաստով, ես չեմ գտնում, որ ինչ-որ մեկը պետք է ցուցակ ներկայացնի, որի մեջ մի մասը ոչ ընդունելի մարդիկ են, մյուսները կարող են իրար հետ խնդիրներ ունենալ, այստեղ կարևոր էր, որ խնդիրը ձևակերպվի: Սկզբից մեկը մյուսի նկատմամբ հայտարարություններ արեցին, բայց խնդիրն է պետք ձևակերպել, երբ որ ձևակերպվեց, հետո ով կցանկանա, կկանգնի իրար կողք, ոչ թե փորձում ենք կանգնեցնել, նոր խնդիր ձևակերպել կամ հայտարարություն անել, դրա համար այսքան երկար ձգվեց հայտարարությունն էլ, գործընթացն էլ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝