Ինչո՞ւ է վարչապետը Գյումրիում միշտ ժպտում

909372

Անկեղծ ասած, ոչ մի լուրջ առիթ կամ իրադարձություն չենք տեսնում, որը կարող է ուրախություն պատճառել ՀՀ վարչապետին Գյումրի այցելելիս: Աղքատացող քաղաքի կիսադատարկ փողոցներում գալիք ձմռանը դիմակայելու համար վառելիքի հայթայթումով մտահոգված, ամեն օր արտագաղթող, հոգնադեմ մարդկանց տխուր տեսարանը չի կարող դրական լիցքեր հաղորդել որևէ մեկին, այդ թվում ՝ վարչապետին: Բայց արի ու տես, որ նա Գյումրիում միշտ ժպտում է, տնավարի «հարաքյաթ» գալիս, որ ժպտանք: Ֆրունզիկը լիներ, կասեր՝ «հեյ-հեեե՜յ»:

Ինչո՞ւ հենց փողոցի վերակառուցում

1988-ի աղետից հետո Գյումրի քաղաքի փողոցների շուրջ 80%-ը հիմնանորոգման կարիք ունի: Եվ պետք է փաստել, որ քաղաքում դեռ շատ են հիմնանորոգման կարիք ունեցող փողոցները: Կենտրոնական փողոցների վիճակը սարսափելի չէ, ուստի մոտեցում պետք է ցուցաբերվի երկրորդական փողոցների նկատմամբ: Կարեն Կարապետյանին, սակայն, գրավեց Գյումրու Շոթա Ռուսթավելու անվան փողոցը: Ամիսներ առաջ սկսվեցին շինաշխատանքները: Գյումրեցիներիս համար այդպես էլ պարզ չդարձավ, թե հանրապետության երկրորդ քաղաքի զարգացման ծրագրի մշակման, ընդունման փոխարեն ինչու որոշվեց մի փողոցի հիմնանորոգման համար գումար չխնայել, ամեն ամիս գալ, տեսնել դրա վերականգնման ընթացքը: Լուրջ գործի պատրա՞նք է ստեղծվում:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Կարեն Կարապետյանը հասկանում է, որ միայն տուրիզմի զարգացումով Գյումրիում հարց չի լուծվի:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝