Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավոր է և չստորագրվի

Ռուբեն Մեհրաբյան

Հայաստան – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավոր է նաև չստորագրվի Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում։ Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ-վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ Մեհրաբյանի՝ չի բացառվում, որ ստորագրումն ուշանա ևս մի քանի ամսով, չնայած որ Երևանը և Բրյուսելը ցանկանում են ստորագրել այդ համաձայնագիրը:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Ռ. Մեհրաբյանի հետ:

 -Պարոն Մեհրաբյան, ի՞նչ եք կարծում, Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի՞ արդյոք նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, թե՞ կկրկնվի 2013 թվականի սցենարը:

-Իմ համոզմամբ պաշտոնական Երևանը և Բրյուսելը ցանկանում են ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն արդեն իսկ կան բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ, և կարող են նորերը լինել: Ես վստահ չեմ, որ կկարողանան հաղթահարել առկա խոչընդոտները:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝