Ողբերգական դեպք Վանաձորում. երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել. 3-ամյա տղան մահացել է

8a641839e96440e5de640a26d9dce0b5

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի հերթապահ խումբն, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որոնց դեպքի վայր է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցները տարածքը սահամանազատում են ավտոմեքենաներից, որպեսզի հրշեջները ազատ տեղաշարժվեն:

Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Հրդեհի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող, Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Բարսեղ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից:

e34c263d461d73e4c0548411349b9fa1

1684a0a07378c4c1cf3c395d8816e639 03385841de053da4ed2752eec21836de

Մանրամասները՝  shamshyan.com  կայքում

Դիտվել է՝