ՀՀԿ նախընտրական խոստումը. բեռնատար մեքենաների գործարան Սյունիքում

8664_en_3

Հայաստանում բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրության հետ իրականում կապ ունի՞ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, թե՞ ոչ: Կամ ո՞վ է 77-ամյա Վահե Կարապետյանը, ով նոր ստեղծված ՍՊԸ-ի հիմնադիր է գրանցված:

Դեռ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները միտումնավոր տեղեկատվության արտահոսք կազմակերպեցին, թե ՀՀ վարչապետը մտադիր է ՀՀ-ում՝ Կոտայքի մարզում, բեռնատար ավտոմեքենաների գործարան հիմնել: Դեռ այն ժամանակ հայտարարում էին աշխատատեղեր ստեղծելու և այդ ավտոմեքենաներն Իրան արտահանելու մասին:

Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով թույլատրվում է «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին ՀՀ-ում արտադրել բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաներ: Իսկ այս ընկերության ղեկավարը, պարզվում է, Երևանի բնակիչ 77-ամյա Վ. Կարապետյանն է:

«ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ն՝ Սյունիքում

Ընկերությունը գործունեությունը ծավալելու է Սյունիքում՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Ներկայացվեց արտահանման ծավալները, նաև ուղղությունները՝ ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ։

Հայտարարվեց, որ ընկերությունը մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է խոստանում, որն առաջին երկու տարում կստեղծի 40 նոր աշխատատեղ ՀՀ-ում:

Հարց է ծագում, թե ով է այս ընկերության՝ «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ի սեփականատերը, կամ ավելի շուտ ով է բեռնատարների արտադրության հիմքում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝