Ռազմավարական գործընկերը նորից վարկ է տրամադրում՝ բացառապես ՌԴ-ից զենք գնելու համար

serj-putin

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ պարզ դարձավ, որ մոտ ապագայում ՀՀ պետական պարտքը կավելանա ևս 100 մլն դոլարի չափով: Հայաստանին հերթական վարկը տրամադրում է ռազմավարական գործընկերը՝ բացառապես ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները նման համաձայնագիր ստորագրել էին նաև 2016թ. փետրվարին՝ 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկի համար, որը դարձյալ տրամադրվում էր ՌԴ-ից զենք ձեռք բերելու նպատակով:

Զենքի մատակարարումը ՀՀ-ին գործընկեր կողմը սկսեց ապրիլյան պատերազմից հետո: Հիմա հայտնի է, որ ռուսական 200 միլիոն դոլար վարկից ծախսվել է 85 տոկոսը, և որ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա, որը չի օգտագործվել:

ՀՀ պետական պարտքը՝ 6 մլրդ 457 մլն դոլար

Այսպիսով, ՌԴ նպատակային 100 մլն դոլարանոց վարկից հետո ՀՀ պետական պարտքը կկազմի 6 մլրդ 457 մլն դոլար: 2017-ի ավարտին, ըստ ֆինանսների նախարարի, պետական պարտքը կհասնի 6 մլրդ 700 մլն դոլարի: Հաջորդ տարի կհատենք 7 մլրդ դոլարի սահմանագիծը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝