Ո՞ւմ արձաններն է առաջարկվում տեղադրել Գյումրիի կենտրոնում

abovyan poxoc

Գյումրիի Աբովյան փողոցում արձաններ տեղադրելու հարցը քննարկվեց համայնքի ավագանու հոկտեմբերի 6-ին կայացած նիստի ժամանակ: Հարցը բուռն քննարկումների արժանացավ: Խնդիրն այն էր, որ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ ինքն է խնդրել Սերժ Սարգսյանին գումար հատկացնել Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց նվիրված հուշարձաններ տեղադրելու համար, իսկ Սարգսյանը չի հրաժարվել եւ պատրաստակամություն է հայտնել հովանավորել: Առաջարկվում էր հանրային լսումներ կազմակերպել եւ քննարկել, թե ճանաչված գյումրեցիներից կոնկրետ ում արձանն է նպատակահարմար տեղադրել ճեմափողոցում:

ԳԱԼԱ խմբակցության անդամները հետաքրքրվեցին, թե ինչու Սերժ Սարգսյանը այլ, ավելի կարեւոր խնդիրներ լուծելու համար չի առաջարկում ֆինանսավորում, կամ հանրային լսումներ կազմակերպելու համար ինչու է ավագանու նիստի օրակարգ ընդգրկվել հարցը, եթե այդ որոշումը պարտադիր չէ՝ բաց լսումներ կազմակերպելու համար:

Բալասանյանը պնդեց՝ ասելով. «Նախագահը հովանավորելու է այս ծրագիրը, այնպես որ, մենք բյուջեից լումա չենք ծախսելու, ու նույնիսկ եթե գումար պակասեց, մենք բարեգործներով կլրացնենք, ամեն արձանի համար կլինի մրցույթ, կլինի նաև գինը, հանրային քննարկման արդյունքում կունենաք նաև, թե ում արձանը տեղադրենք»:

Հանրային քննարկում կազմակերպելու որոշումն ընդունվեց, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Քննարկման հարցն է՝ «Գյումրի քաղաքի Աբովյան ճեմափողոցում հուշարձաններ տեղադրելու նպատակով գյումրեցի թվով 12 անվանի անձանց ցանկը կազմելու մասին»:

Անվանի անձանց ցանկ պատրաստվել է, սակայն քննարկման մասնակիցները կարող են իրենց առարկություններն ու առաջարկները ներկայացնել՝ գրավոր տեսքով ուղարկելով համայնքապետարանի էլեկտրոնային հասցեին:

Ցանկը հետեւյալն է.

111111

ԳԱԼԱ խմբակցության անդամները նաեւ հետաքրքրվել էին, թե որքան գումար է նախատեսվում ծախսել՝ արձանները կենտրոնում տեղադրելու համար: Ի պատասխան նշվել էր. «Երբ որ մենք մրցույթը հայտարարեցինք, արձանների հեղինակները գեղարվեստական ու ճարտարապետական լուծումների հետ կներկայացնեն նաև արժեքը, այդ ժամանակ նոր կքննարկենք»:

Հիշեցնենք, որ ԳԱԼԱ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել գյումրեցի անվանի անձանց հուշարձաններ տեղադրելու որոշման նախագծին: Որոշումն ընդունվեց 20 կողմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Դիտվել է՝