Տավարի մսի այս տարվա արտահանումների ծավալը գերազանցում է նախորդ տարիների ծավալներին մի քանի անգամ

integrated_cattle_farm_mini-block_pic

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կոչ էր անում չտխրել ոչխարի մսի թանկացումների պատճառով, քանի որ ոչխարի միսը թանկացել է արտահանման պատճառով:

Ըստ նախարարի՝ Հայաստանում ոչխարի մսի թանկացումն այնքան էլ լուրջ խնդիր չէ, եւ պետք է նաեւ ուրախանալ, որ տեղական ոչխարի միսը սիրում ու ուտում են դրսում:

Այս տրամաբանությամբ պետք է ավելի շատ ուրախանանք տավարի մսի թանկացումների պատճառով, քանի որ էականորեն թանկացել է տավարի միսը: Տավարի մսի անհամեմատ մեծ ծավալով արտահանումներ է ունեցել Հայաստանը 2017 թվականին:

Արտահանվել է ինչպես միս, այնպես էլ խոշոր եղջերավոր անասուններ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդ բոլոր տարիների արտահանումների ծավալներին մի քանի անգամ:

Խոշոր եղջերավոր անասուններ

2013թ.                             197.4000 տ                  235.02 հազար դոլար

2014թ.                          650.3690 տ                  1102.62 հազար դոլար

2015թ.                          608.5140 տ                   1114.49 հազար դոլար

             2016թ.                         256.3430 տ                    558.33 հազար դոլար

2017թ.                          1623.0190 տ                  4035.98 հազար դոլար

 

Տավարի սառած միս են ներմուծել 2017թ.-ի ընթացքում 1175.52 տոննա:

 

Բաժանորդագրվել
Դիտվել է՝