«Կոշ» , «Սևան», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների ծառայողների ունեցվածքը

nkar

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկների ծառայողների ունեցվածքի մասին տեղեկություններն ենք փորձել քաղել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից:

Առանձնացրել ենք «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, որի պետի պաշտոնը զբաղեցնում է Լյովա Մնացականի Բաղդասարյանը:

Պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն Լյովա Բաղդասարյանն ունի երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, և մեկ առանձնատուն:
Բաղդասարյանն ունի MERCEDES-BENZ S 350 ավտոմեքենա:

2017-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 1 մլն 873 հազար 206 ՀՀ դրամ: Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 45.000 ԱՄՆ դոլար և 11 մլն ՀՀ դրամ:

Լյովա Բաղդասարյանի կնոջ ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է:

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Կարեն Հովհաննեսի Խաչատրյան

Բաժանորդագրվել
Դիտվել է՝