«Պետք է նաեւ ուրախանալ, որ տեղական ոչխարի միսը արտահանում են». Գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է մսի թանկացումներին

ignati araqelyan

Հայաստանում ոչխարի մսի թանկացումը այնքան էլ լուրջ խնդիր չէ եւ պետք է նաեւ ուրախանալ, որ տեղական ոչխարի միսը սիրում ու ուտում են դրսում:

Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով ոչխարի մսի թանկացումներին:

 «Ոչխարը թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ։

Հայկական ոչխարի միս ուտում են նաեւ երկրի ներսում: Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում»,-ասաց նախարարը:

2017 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում ոչխարի արտահանումը Հայաստանից 342 տոննայից հասել է 580 տոննայի։ Ոչխարի միսն արտահանում են Իրան:

Դիտվել է՝