Մինչ Հայաստանում նվազեցնում են, Վրաստանում ռեկորդային չափով ավելացրել են առողջապահության ոլորտի հատկացումները

photo

Դիտարկենք Հայաստանի, հարեւան Վրաստանի եւ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների 2018 թվականի բյուջեները, ՀՆԱ-ի կանխատեսվող աճը, ոլորտային հատկացումների ծավալները:

Բյուջե 2018. Հայաստան

Մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի եկամուտների մասը կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն:

Բյուջեի ծախսային մասը 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ է՝ 2017 թվականի 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն:

Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն:

Հաջորդ տարի կառավարությունը խոստանում է ապահովել 4.5% տնտեսական աճ, ավելացնել եկամուտներն ու ծախսերը՝ ի հաշիվ հարկային վարչարարության խստացման։

Բաժանորդագրվել
Դիտվել է՝