«Վարակը գրիպ չէ, ավելի ծանր տեսակ է». Սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվել

ara asoyan

Սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել դպրոցներում եւ նախակրթարաններում: Այսօր մամլո ասուլիսում  հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Նա, սակայն, վիճակը համարում է  վերահսկելի:

 «Վարակը գրիպ չէ։ Գրիպը նույնպես սուր շնչառական հիվանդություն է, բայց սա ավելի ծանր տեսակ է, որին բնորոշ են շատ բարդություններ»,- ասել է Արա Ասոյանը՝ պատճառներից մեկը նշելով ջերմաստիճանի կտրուկ անկումը:

Հանրապետության գլխավոր վարակաբանը հորդորում է  ՀՀ քաղաքացիներին հիվանդության առաջին նախանշանների դեպքում դիմել բժշկի: Ծնողներին կոչ է անում հիվանդ երեխաներին չուղարկել ուսումնական հաստատություն, որովհետեւ վարակը փոխանցվում է  օդակաթիլային եղանակով եւ տարածվելու մեծ հակում ունի:

Դիտվել է՝