Անսպասելի թանկացումների ֆոնին՝ փուչիկը կամաց-կամաց պայթում է

22323367_906285002854703_1794426564_n

Հայաստանյան սպառողական շուկայում վերջին շրջանում արձանագրված գնաճը պայմանավորված է մոնոպոլ շուկայի խաղի կանոններով, այս համոզմանն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա հիշեցնում է՝ ամիսներ շարունակ, երբ նավթի համաշխարհային գները նվազեցին, դա Հայաստանում որևէ կերպ չարտահայտվեց:

Անցած տարի Կ. Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակումից հետո, ըստ Մարտիրոսյանի, զուտ շոուների նպատակով բենզինի գնանկում տեղի ունեցավ, սակայն դա ընդամենը փորձ էր հասարակությանը ցույց տալու, թե երկրում դրական փոփոխություններ են տեղի ունենում. «Այսինքն օբյեկտիվորեն որևէ խնդիր չկա, երբ որ նավթի գինն էժանանում էր, ասում էին, որ բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը շատ քիչ է, իսկ երբ որ նավթի գինը 1-2 դոլարով բարձրացավ, միանգամից, չգիտես որտեղից, նավթի տեսակարար կշիռը գնի մեջ մեծացավ, ու գնաճ տեղի ունեցավ»,- ասաց Ա. Մարտիրոսյանն ու հավելեց, թե նույնն էլ հիմա վերաբերում է կարագի գնագոյացմանը. «Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ որևէ էժանացում չի լինում, մինչդեռ համաշխարհային շուկայում տարիներ շարունակ էժանացում էր, ու ոչ միայն կարագի հետ կապված, նաև այլ ապրանքների: Հայաստանում դա որևէ կերպ չի արտահայտվում, հիմա երբ իբրև թե միջազգային շուկաներում կարագի գինը բարձրացել է, դրանով էր պայմանավորված:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝