Սեֆիլյանի կոչին արձագանքած անձինք առաջին հանդիպումն են անցկացրել. մշակում են հռչակագիր, որում կներկայացվի կոնկրետ ռազմավարություն

aleq enigomshyan

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանի՝ ազգային դիմադրական ճակատ ձևավորելու և ժողովրդին մոբիլիզացնելու կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչներն առաջին հանդիպումն են անցկացրել՝ քննարկելով մի շարք հարցեր: Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում շարունակել հանդիպում-քննարկումներն ու ստեղծել մի հռչակագիր, որում ներկայացված կլինի երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ընդհանուր ռազմավարություն և մարտավարություն:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

-Պարոն Ենիգոմշյան, Ժ. Սեֆիլյանի՝ ազգային դիմադրական ճակատ ձևավորելու կոչից հետո, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ այն անձանց առաջին հանդիպումը, որոնց անունները տեղ էին գտել Սեֆիլյանի կոչ-հայտարարությունում: Կմանրամասնե՞ք՝ ինչ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում:

-Բոլորիս համար պարզ է, որ Ժ. Սեֆիլյանը կոչ-դիմումով էր հանդես եկել, որտեղ առաջինն անկախ անուններից ինքը ներկայացրել էր իրավիճակի գնահատականը, որը բոլորին շատ պարզ է այդ իրավիճակը, ու նշել էր՝ նպատակն որը պետք է լինի, այդ նպատակի իրականացման համար ինչ խնդիրներ պետք է լուծվեն, ինչ ուղիով ու ինչ մեթոդոլոգիայով: Ցուցակ էր կազմել՝ այդ մարդկանց առաջարկելով, որ համախմբվեն, որպեսզի այդ նպատակի ու խնդիրների շուրջ ընդհանուր համաձայնության գան, ժողովրդին մոբիլիզացնեն ու այդ խնդիրները լուծեն:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝