Հայաստանի ոստիկանները մոռացե՞լ են բանդային հատուկ գործողությունները, որ արեցին Սարի թաղում

новый коллаж

Երկրորդ օրն է՝ հայաստանյան համացանցային տիրույթում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում ոստիկանության և Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասնակիցների միջև բախումների վերաբերյալ:

Ընդդիմադիր ակտիվիստներն, օրինակ, խիստ քննադատում են Կատալոնիայում ոստիկանների գործողությունները՝ կեսկատակ – կեսլուրջ նշելով, թե վերջիններս իրենց բռնություններով հետ չմնացին հայ ոստիկաններից:

Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, այլ կարծիքի են: Նրանք գտնում են, որ Կատալոնիայում տեղի ունեցածը դատապարտելի է, և որ հայ ոստիկաններն ավելի բարեկիրթ են: Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

-Տիկին Ալեքսանյան, համացանցը ողողված է այն տեսանյութերով, թե Կատալոնիայում անկախության հանրաքվեի մասնակիցների նկատմամբ ինչպիսի բռնի ուժ է կիրառում ոստիկանությունը: Մեզ, կարելի է ասել, ծանոթ է այս երևույթը: Հայաստանյան ոստիկանության ներկայացուցիչների պնդմամբ տեղում ավելի բարեկիրթ են ժողովրդի նկատմամբ համակարգի ներկայացուցիչները, և որ Կատալոնիայում տեղի ունեցածը լրիվ այլ բան է: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

-Ես տեսել եմ տեսանյութերը, թե ինչպես է ոստիկանությունը Կատալոնիայում ցուցարարների վրա հարձակվել կամ բռնություն կիրառում, իհարկե, դա բռնություն է ու ակնհայտ է: Ես նշեմ մի կարևոր բան. երբ այդ քաղաքացիներն ընկնում էին գետնին, ոստիկանները նրանց այլևս չէին մոտենում, ու դա միջազգային նորմ է, չափանիշ, որ ոստիկանը չպետք է խփի գետնին ընկած քաղաքացուն, ինչը հայաստանյան ոստիկաններին հատուկ չէ, քանի որ նրանք ոչ այդ չափանիշների մասին գիտեն, թե ինչ կարելի է անել, ինչ չէ, այլ միայն գազանի հոգեվիճակով հարձակվում են քաղաքացու վրա:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝