ՌԴ-ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու համար հնարավոր է Հայաստանի դեմ օգտագործի Ղարաբաղի հարցը

nknl

Այսօր Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց ու հավաստիացրեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Ինչպես հայտնի է, համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում:

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, այս պահին համաձայնագրի ստորագրման հետ կապված խոչընդոտներ չկան, սակայն դա չի նշանակում, որ, ասենք, փաստաթղթի ստորագրումից օրեր առաջ խնդիրներ չեն առաջանա:

Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, այդ խոչընդոտները կարող են լինել բացառապես Ռուսաստանի կողմից. «Լինի սեպտեմբերի 3-ի կրկնություն, այսինքն Հայաստանին անեն մի առաջարկություն, որից դժվար լինի հրաժարվել:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝