«Բոլորին բանակ ենք տանելու» ծրագիրը բերելու է նոր արտագաղթի. Հայաստան-2040

13812

Սերժ Սարգսյանի «4 մլն-անոց Հայաստանը» Խորհրդային Միության «Հնգամյակը չորս տարում» կամ «Հասնել եւ անցնել Ամերիկային» ծրագրերի նման ծրագիր է:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ ներկայացնելով այն հիմքերը, որ ՀՀ-ն Ս. Սարգսյանի հիշատակած տարում պարզապես 4 մլն բնակչություն չի կարող ունենալ:

Հիշեցնենք, բոլորովին վերջերս ՀՀ իշխանությունները նաեւ գաղտնազերծեցին «4 մլն-ի Հայաստան 2040թ.» ծրագիրը: Համաձայն ծրագրի՝ Հայաստանում բնակչության աճն ապահովվելու է մեխանիկական աճի, այսինքն՝ ներգաղթի շնորհիվ:

Ի՞նչ նախադրյալներ կան Հայաստանում ներգաղթի համար: Հակոբյանն ասում է.

«Կարող ենք 4 մլն նշել, 8 մլն կամ էլ 10 մլն… Սրանք թվեր են, որոնք բացարձակապես ունեն քարոզչական բնույթ: Դրանք մեզ հիշեցնում են Խորհրդային Միության ընդհանուր մտածելակերպը, որ ասում էին՝ «Հնգամյակը չորս տարում» կամ «Հասնել եւ անցնել Ամերիկային»:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝