Բերման է ենթարկվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

navalni

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին այսօր բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ձերբակալվել: Նրան բերման են ենթարկել Մոսկվայի իր բնակարանի շքամուտքից:

 Այնուամենայնիվ, Ալեքսեյ Նավալնին հասցրել է, Թվիթերի իր էջում մեկնաբանել է իր ձերբակալման փաստը՝ գրելով.

«Սա, արդեն նոր փուլ է։ Հիմա ինձ ձերբակալում են արտոնված հանրահավաքին մասնակցելու համար»։

Նավալնին տեղեկացրել է, որ դուրս գալով շքամուտք, պատրաստվում էր գնալ երկաթուղային կայարան՝ Նիժնի Նովգորոդ մեկնելու համար, որտեղ պետք է մասնակցեր արտոնված հանրահավաքի: Մինչդեռ հայտարարում են, որ նա կոչ է արել դուրս գալ փողոց՝ չարտոնված հանրահավաքների:

«Ախ, ծերուկ Պուտինը ինչքան չի ուզում, որ ես լինեմ Նիժնի Նովգորոդի հանրահավաքում», – գրել է Նավալնին: Ալեքսեյ Նավալնին նաև հայտնում է, որ ինքը երբեք չարտոնված հանրահավաքի մասնակցելու կոչով հանդես չի եկել:  

Այնինչ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Նավալնին ձերբակալվել է հենց չարտոնված հանրահավաքների մասնակցելու կոչերի համար։

Դիտվել է՝